211652_close_icon
views-count1147 դիտում article-date 21:05 18-07-2024

Վատ է, որ Փաշինյանն Ալիևին հասցրել է այն մարզավիճակին, որ նա տարբեր մատներ է բարձրացնում. Արմեն Աշոտյան

«Վատ է, որ Փաշինյանն Ալիևին հասցրել է այն մարզավիճակին, որ նա տարբեր մատներ է բարձրացնում` ՀՀ-ի մասին հարցերին ի պատասխան, բայց բովանդակային առումով դեռ վաղ է խոսել»,- Aravot.am-ի փոխանցմամբ՝ իր գործով նիստի ավարտից հետո լրագրողների` Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի լոնդոնյան այցի մասին հարցին այսպես պատասխանեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, Լոնդոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը լռել էր, իսկ Իլհամ Ալիևը գոհունակության ժեստ արել` բութ մատով։

Բուն հանդիպմանը և դրա արդյունքներին Արմեն Աշոտյանը բովանդակային անդրադարձ չարեց` ասելով, որ նման հանդիպումների փաստաթղթերը պետք է կարդալ ճշգրիտ վերլուծությունների համար։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում ամերիկյան բանակի ներկայացուցիչ ունենալու մասին:

«Ինքնիշխանության մասին թմբկահարող ղեկավարությունն իրավունք չունի ոչ մի ոլորտում, անգամ ազգային բալետի, դրսից խորհրդատուներ է բերել։ Հուսով եմ ԱՄՆ ներկայացուցիչը Թուրքիայի ներկայացուցչի տեղը չի գալիս»,- պատասխանեց Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատարանը վկաների հարցաքննության փուլում է։ Վկայի միջնորդությամբ նիստերը դռնփակ են իրականացվում։
 

Նմանատիպ նյութեր