211652_close_icon
views-count26874 դիտում article-date 21:25 18-07-2024

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ «Opel»-ը բախվել է քարերին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ․ օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի Արագածոտնի մարզում։ Ժամը 23։55-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 37-ամյա Ստեփան Խ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 31 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ, 34-ամյա Շ․ Ղ․-ն և 54-ամյա Կ․ Ղ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել նշված բժշկական կենտրոնի բժիշկները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռոման Ստեփանյանն ու Արթուր Ալեքսանյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։

Վթարի մասին Ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր