211652_close_icon
views-count1192 դիտում article-date 18:50 19-07-2024

Գևորգ Պապոյանն այցելել է Սյունիքի մի շարք համայնքներ՝ տնտեսության ոլորտի խնդիրներին տեղում ծանոթանալու

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին այցելել է Սյունիքի մարզի մի շարք համայնքներ՝ տնտեսության ոլորտում առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։ Շրջայցին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:

 Նախարարի առաջին կանգառը Սրաշեն համայնքում էր։ Բնակիչների հետ հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ պետությունը մշտապես նրանց կողքին է և պատրաստ է քայլեր ձեռնարկել համայնքների զարգացման ու տնտեսական կայունության ապահովման ուղղությամբ։

 Այնուհետև նախարարն այցելել է Շիկահող և Ճակատեն համայնքներ, որտեղ նույնպես պատասխանել է բնակիչներին հուզող հարցերին, տվել պարզաբանումներ ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի և դրանցից օգտվելու պայմանների վերաբերյալ։

 Համայնքային հանդիպումների ընթացքում բարձրացված խնդիրներն ու առաջարկները կհավաքագրվեն և կփոխանցվեն նախարարության պատասխանատուներին՝ հանգամանորեն ուսումնասիրելու և հնարավոր լուծումները գտնելու նպատակով։

Նմանատիպ նյութեր