211652_close_icon
views-count10344 դիտում article-date 12:23 11-05-2018

Արման Թաթոյանն այցելել է Արարատի մարզի համայնքներ, ծանոթացել բնակիչների խնդիրներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ այցելել է Արարատի մարզի համայնքներ: Ապրիլին հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանության նպատակով Ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրեր այցերից մեկի ժամանակ Պաշտպանն առանձնազրույց է ունեցել նաև այնտեղ գտնվող Այգեպատ գյուղի բնակչի հետ, ով բարձրացրել է նաև համայնքի ոռոգման ջրի խնդիրը և խնդրել Պաշտպանի աջակցությունը լուծման հարցում: Համայնքի բնակիչները Պաշտպանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել են նաև մանկապարտեզի բացակայության, համայնքների խոշորացման հետ կապված խնդիրներ: Արման Թաթոյանը նշել է՝ իր իրավասության շրջանակում հետևողական է լինելու դրանց լուծման ուղղությամբ: Արարատի մարզի մյուս՝ Բերքանուշ գյուղում, բնակիչները Պաշտպանի հետ քննարկել են ավելի վաղ աշխատակազմ ուղարկված բողոքի ընթացքը: Խնդիրն այն է, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման պատճառով քանդվել է համայնքից դեպի արոտավայրեր և մշակվող հողատարածքներ տանող անցուղին, և բնակիչները ստիպված են լինում մի քանի գյուղերի ճանապարհ կտրել իրենց պատկանող տարածքներ հասնելու համար: Պաշտպանը խոստացել է շահագրգիռ կողմերի հետ քննարկում կազմակերպել ժամանակավոր և վերջնական լուծումներ գտնելու համար: Հիշեցնենք, որ ավելի վաղ սահմանամերձ Տավուշի մարզի համայնքներ Պաշտպանի այցից հետո վերջինիս աջակցությամբ լուծվել են բնակիչների բարձրացրած մի շարք խնդիրներ. աչքի վիրահատության, ուսման վարձի զեղչի, զինծառայողի քթի վիրահատության և այլ հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր