211652_close_icon
views-count1513 դիտում article-date 21:38 19-07-2024

ՔԿԾ պետը բանակային խաղերին մասնակից ծառայողներին խրախուսանքների է արժանացրել

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի հրամանով ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև 2024 թվականին անցկացված բանակային խաղերին Արդարադատության նախարարության թիմում ընդգրկված քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվել են «Դրամական պարգևատրում» և «Պատվոգրով պարգևատրում» խրախուսանքի տեսակները։

Քրեակատարողական ծառայության պետը, հանձնելով պատվոգրերը, շնորհավորել և շնորհակալություն է հայտնել ծառայողներին՝ բանակային խաղերին ակտիվ մասնակցելու և իրավապահ մարմինների թիմային հաշվարկով 2-րդ հորիզոնականը զբաղեցնելու համար՝ մաղթելով մասնակիցներին հաջորդ խաղերին բարձր ֆիզիկական պատրաստվածության շնորհիվ գրանցել ավելի բարձր ցուցանիշներ։

Հիշեցնենք, որ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի պահպանության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Խաչիբաբյանի գլխավորությամբ Արդարադատության նախարարության թիմը բանակային երկրորդ խաղերին իրավապահ մարմինների հաշվարկով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ արձանագրելով առաջընթաց՝ մեկ հորիզոնականով բարելավելով իր դիրքերը 2023 թվականի համեմատ:

Նմանատիպ նյութեր