211652_close_icon
views-count1474 դիտում article-date 21:50 19-07-2024

Թել Ավիվի վրա հարձակված ԱԹՍ-ն իրանական արտադրության է․ Իսրայելի բանակ

Իսրայելական բանակը հայտարարել է, որ Թել Ավիվի վրա հարձակված անօդաչու թռչող սարքը իրանական արտադրության է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գերատեսչության կարծիքով ՝ այն գործարկվել է Եմենի տարածքից հուսիթների կողմից։

Իսրայելական բանակի խոսնակ Դանիել Հագարին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հարձակման ժամանակ օգտագործված անօդաչու սարքը, որի պատասխանատվությունը ստանձնել են Եմենում Իրանի կողմից աջակցվող հուսիթները, և որի հետևանքով մեկ մարդ է զոհվել Թել Ավիվում, եղել է իրանական արտադրության «Սամմադ-3»: 

Հագարին ասել է, որ թռչող սարքը Թել Ավիվ է հասել ծովից:

Նմանատիպ նյութեր