211652_close_icon
views-count30024 դիտում article-date 22:34 19-07-2024

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն, ծեծկռտուքի մասնակիցների թիվը շուրջ 1 տասնյակ է․ հայտնի են նրանց տվյալները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 11-ին, վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 11-ին ժամը 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մերձավան գյուղի տարածքում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Արմավիրի մարզի բնակիչ, 28-ամյա Արմեն Ղ․-ն և Արարատի մարզի բնակիչ, 30-ամյա Տիգրան Զ․-ի միջև փոխադարձ ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկուսն էլ ստացել են մարմնական վնասվածքներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկության` նշված վիճաբանությանը միջամտել են նաև Արմավիրի մարզի բնակիչ, 41-ամյա Վոլոդյա Գ․-ն, վերջինիս եղբայրը` Արմավիրի մարզի բնակիչ, 38-ամյա Պայքար Գ․-ն, Արմավիրի մարզի բնակիչ, 27-ամյա Արթուր Գ․-ն, վերջինիս եղբայր, Արմավիրի մարզի բնակիչ, 30-ամյա Մարզպետ Գ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ, 34-ամյա Տիգրան Մ․-ն, 34-ամյա Լևոն Ա․-ն, 35-ամյա Էդգար Բ․-ն և 31-ամյա Մուրադ Ղ․-ն:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ նշված անձանց հայտնաբերելու ուղությամբ:             

Դեպքի փաստով Ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր