211652_close_icon

FLYONE ARMENIA ավիաընկերությունը վերսկսում է Երևան-Դուբայ-Երևան երթուղով ուղիղ չվերթերը

views-count1639 դիտում article-date 23:42 19-07-2024
FLYONE ARMENIA ավիաընկերությունը հոկտեմբերի 27-ից վերսկսում է Երևան – Դուբայ – Երևան երթուղով ուղիղ չվերթերը: Հայտնում են ընկերության ֆեյսբուքյան էջում:

Երևան – Դուբայ – Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Դուբայի միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ կիրակի օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

Նմանատիպ նյութեր