211652_close_icon
views-count1177 դիտում article-date 23:54 19-07-2024

Microsoft-ի գլոբալ տեխնիկական խափանումը հաքերային հարձակման հետևանք չէ․ ԱՄՆ պետքարտուղար

Ներկայումս առկա տեղեկության՝ Microsoft-ի գլոբալ տեխնիկական խափանումը հաքերային հարձակման հետևանք չէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Դա ինչ-որ տեսակի խափանում էր ծրագրային ապահովման թարմացման մեջ: Դա, որքան ինձ հիմա հայտնի է, որևէ տեսակի չարամիտ հարձակում չէր», - ասել է Բլինքենը։

Խոշոր տեխնիկական խափանումն ամբողջ աշխարհում խախտել է օդանավակայանների, բանկերի և լրատվամիջոցների աշխատանքը։

Microsoft-ը հայտնել էր, որ հետաքննում է իր հավելվածներում և օպերացիոն համակարգերում առաջացած «խնդիրը»։ Չնայած ընկերությունը հայտնել է, որ որոշ ծառայություններ վերականգնվել են, այնուամենայնիվ, խնդիրը շարունակվում է, և օգտատերերը կարող են արձանագրել «ծառայությունների վատթարացում»։ 
 

Նմանատիպ նյութեր