211652_close_icon
views-count997 դիտում article-date 17:27 19-07-2024

Windows-ի գլոբալ խափանման հիմնական պատճառը վերացված է. Microsoft

Windows-ի գլոբալ խափանման հիմնական պատճառը վերացված է, հայտնել է Microsoft ընկերությունը:
«Մնացորդային ազդեցությունը դեռևս նկատվում է Microsoft 365-ի որոշ ծառայություններում և հավելվածներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Այս մասին գրում է The Guardian-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բոլոր Windows համակարգիչները, որոնց վրա տեղադրված է CrowdStrike ծրագիրը, չեն աշխատում։ Երևում են միայն կապույտ էկրաններ: Սարքերը և սերվերները, որոնց վրա այն տեղադրված է, «անջատվում են ցանցից և անցնում անվերջ վերագործարկման փուլ»:
Ամերիկյան CrowdStrike ընկերությունը հաստատել էր, որ գլոբալ խափանումը տեղի է ունեցել իր Falcon Sensor կիբեռանվտանգության հավելվածի թարմացման պատճառով։

CrowdStrike-ի գործադիր տնօրեն Ջորջ Կուրցը հայտարարել է, որ միջադեպը կապված չէ կիբերհարձակման հետ:

Հուլիսի 19-ին ավիաընկերությունները, բանկերը և այլ ծառայություններ ամբողջ աշխարհում սկսել են հայտնել Windows սարքերի խափանման պատճառով գործառնական խնդիրների մասին: Օդանավակայաններում թռիչքները դադարեցվել են, իսկ ուղևորներին նախազգուշացվել է ստուգման ժամանակ առաջացած խնդիրների մասին: BBC-ի փոխանցմամբ՝ անսարքության պատճառով ամբողջ աշխարհում չեղարկվել է ավելի քան 1000 չվերթ։ Խափանումը ազդել է նաև բանկերի, հիվանդանոցների և փոստային ծառայությունների աշխատանքի վրա:
Խափանման պատճառը կիբերանվտանգության ծառայություններ մատուցող ամերիկյան CrowdStrike ընկերության թարմացումն էր։ Ըստ CNN-ի՝ հայտնաբերված խնդիրը բնորոշ է ընկերության հիմնական ծրագրային արտադրանքներից մեկին՝ CrowdStrike Falcon-ին։ Խափանումից հետո ընկերության արժեթղթերը կտրուկ անկում են գրանցել: CrowdStrike-ը կորցրել է 13 միլիարդ դոլար:

Նմանատիպ նյութեր