211652_close_icon
views-count1099 դիտում article-date 10:22 21-07-2024

Ռուսաստանը ԱԹՍ հինգերորդ հարձակումն է ձեռնարկել Կիևի վրա երկու շաբաթվա ընթացքում

Ռուսաստանը ձեռնարկել է անօդաչու թռչող սարքով հինգերորդ հարձակումը Կիևի վրա երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին հաղորդում են ուկրաինացի զինվորականները՝ պնդելով, որ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են բոլոր օդային զինատեսակները նախքան մայրաքաղաք հասնելը։ Փոխանցում է Azatutyun-ը։

Տուժածներ կամ ավերածություններ չկան, Telegram-ում հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։

«Այս համակարգված հարձակումները... անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ևս մեկ անգամ ապացուցում են, որ օկուպանտն ակտիվորեն հնարավորություն է փնտրում Կիևին հարվածելու համար», - նշել է Պոպկոն, հավելելով, - «Նրանք փորձարկում են նոր մարտավարություն, նոր ուղիներ են փնտրում մայրաքաղաքին մոտենալու համար, փորձում են բացահայտել մեր ՀՕՊ-ի գտնվելու վայրը»:

Նմանատիպ նյութեր