51356 դիտում
09:16 22-07-2024
Երևանում «Nissan»-ը բախվել է «Defanse Housing»-ի երկաթե պարսպին և գլխիվայր հայտնվել փոսում․ վիրավորներից մեկին առաջինը օգնության են հասել «Defanse»-ի անվտանգության աշխատակիցները, մյուսին՝ փոսից պատգարակով դուրս են բերել փրկարարները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 47-ամյա Մուշեղ Խ․-իր վարած «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենայով Տիչինայի փողոցի թիվ 320 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի, գոտուց բախվել «Defanse Housing» նոր կառուցվող բնակելի թաղամասում տեղադրված ժամանակավոր երկաթե պարսպին և մոտ 3 մ բարձրությունից գլխիվայր հայտնվել փոսում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 30-ամյա Արսեն Դ․-ն, ում առաջինը օգնության են հասել «Defanse Housing»-ի անվտանգության աշխատակցիները, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ վարորդին ավատոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։
Փրկարարները և «Defanse Housing»-ի անվտանգության աշխատակիցներն ու քաղաքացիները վարորդին դուրս են բերել փոսից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև նա տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Հարությունյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը։
Մինչ ուղևորին հիվանդանոց տեղափոխելը «Defanse Housing»-ի անվտանգության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել՝ օգտագործելով իրենց մոտ եղած բուժկենտրոնի բժշկական պարագաները, ինչպես նաև հոսնաքազրկել են պարսպին կից անցնող էլեկտրալարերը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտաին հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+