1270 դիտում
13:17 26-07-2024
Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից մեկնարկում են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Սիրելի’ մարզիկներ, մարզիչներ,
Փարիզ 2024-ին դուք եք Հայաստանի դեսպանները օլիմպիական աշխարհում: Ձեզնից ոմանց համար սա առաջին օլիմպիադան է, մյուսներն արդեն այս պատասխանատու մրցումներին հանդես գալու փորձ ունեն: Գիտեմ, սակայն, որ ամեն օլիմպիադա առաջինն է և յուրահատուկ յուրաքանչյուր մարզիկի կյանքում, անգամ՝ բազմափորձ մարզիկների:
Ամեն անգամ դրվում են նոր նպատակներ ու նշաձողեր:
Այս անգամ ձեր մրցելույթները հատկապե’ս կարևոր են, քանի որ Հայաստանին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ, անհրաժեշտ է զգալ հաղթանակի բերած ուրախությունը: Դուք կարող եք իրական նվեր պարգևել մեր ժողովրդին, մեր երկրին: Ճանաչելով ձեր մարզական և մարդկային հատկանիշները, ձեր որակները, վստահ եմ, որ ունեք բոլոր հնարավորությունները՝ մեդալներով վերադառնալու:
Իմ խնդրանք-հորդորն է՝ դրսևորել ձեր կարողությունները հարյուր տոկոսով, անմնացորդ, քանի որ այդ դեպքում հաջողությունը երաշխավորված է:
Սիրելի’ մարզիչներ, բազմապատկեք ձեր կամքը, հմտությունը և համբերությունն՝ ի նպաստ մեր մարզիկների լավագույն որակների դրսևորման:
Հաջողություն բոլորիս։
Աստված մեզ պահապան», - գրել է նա։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
2073 դիտում
18:43 23-06-2019
Մինսկ-2019. ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց հայ մարզիկներին
1213 դիտում
11:50 02-08-2024
Փարիզ-2024. Հայաստանի օլիմպիական հավաքականից իր երկրորդ մենամարտը կանցկացնի բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը
Այս բաժնից
2377 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3040 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2551 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում