943 դիտում
15:40 26-07-2024
Ֆրանսիայում Օլիմպիական խաղերի բացման օրը երկաթուղային կոլապս է. «տրանսպորտային սաբnտաժից» տnւժել են հարյուր հազարավոր ուղևnրներ
Ֆրանսիան «հարձակման տակ է» այն բանից հետո, երբ երկրի արագընթաց երկաթուղային ցանցի աշխատանքը «կաթվածահար» է եղել դիվերսիոն հարձակումների պատճառով, գրում է telegraph.co.uk-ը՝ մանրամասնելով, որ չարագործներն ակնհայտորեն փորձել են խափանել այս երեկո Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:
«Համակարգված» հարձակումների շրջանակում երկաթգծերի երկայնքով ազդանշային համակարգերը հրկիզվել են, իսկ մալուխները կտրվել և հրկիզվել են:
Հարձակումները գնացքների մեկնման զանգվածային չեղարկումների պատճառ են դարձել։ Փարիզի շրջանային խորհրդի ղեկավար Վալերի Պեկրեսի խոսքով, տուժել է մոտ 250 հազար ուղևոր: Ակնկալվում է, որ հանգստյան օրերին կտուժի ավելի քան 800,000 մարդ:
Այժմ բոլոր հետախուզական ծառայությունները մոբիլիզացվում են՝ պարզելու այս դիվերսիոն գործողությունների ծագումը, AFP-ին հայտնել է անվտանգության աղբյուրը։
Ըստ SNCF ազգային երկաթուղային օպերատորի գործադիր տնօրեն Ժան-Պիեռ Ֆարանդուի, հանցագործները հրկիզել են այն հատվածները, որտեղ շատ օպտիկամանրաթելային մալուխներ են եղել: Դրանք փոխանցում են «անվտանգության տեղեկատվություն վարորդների համար» և վերահսկում են «կետային մեքենաները»՝ երկաթուղային ելքերը հեռակա կարգով շահագործելու համար:
ՌԴ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժան դե Գլինաստին ասել է, որ Ռուսաստանը կարող է կանգնած լինել դիվերսիայի հետևում:
Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերան ասել է, որ երկաթուղային գծերի վրա հրկիզումները, հավանաբար, «լայնածավալ դիվերսիա» են:
«Դա, հավանաբար, լայնածավալ դիվերսիա է, որն իրականացվել է համակարգված», - ասել է նա Sky News-ին:

Նմանատիպ նյութեր
2212 դիտում
23:12 01-10-2014
Տրանսպորտային կոլապս` Հայկաձորում. տեսանյութ
11745 դիտում
10:30 29-08-2019
Սեպտեմբերի 1-ից Երևանում սկսվելու է տրանսպորտային կոլապս. «Ժամանակ»
1381 դիտում
11:54 09-07-2024
Հայ մարմնամարզիկներն Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ սկսել են հավաքը Ֆրանսիայում
Այս բաժնից
1252 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1087 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
1054 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք