26573 դիտում
17:47 26-07-2024
Երևանում վարորդների ու քաղաքացիների համար պատուհաս դարձած ճանապարհի խնդրի լուծումը թաղապետարանն ու քաղաքապետարանը «գցում են» իրար վրա․ բնակիչներին օպերատիվորեն արձագանքել է միայն ՀՀ ՆԳՆ ճանապարհային ոստիկանությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ հուլիսի 25-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի հանձնարարականով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՃՈ Ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կոստանտին Կոստանյանը հանդիպում ունեցավ Երևանի Հարավ արևմտյան թաղամասի մի խումբ բնակիչների հետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչների խնդրանքն էր, որպեսզի ճանապարհային ոստիկանությունը Սիլիկյան թաղամասից դեպի 4-րդ գյուղ տանող հատվածում՝ նոր կառուցվող «Հյուսիս-հարավ» ճանապարհին նախկինում եղած, հուլիսի 15-ին խոշոր ավտովթարի հետևանքով կոտրված լուսակիրի (սվետաֆոր) հարցը լուծեն։
Բնակիչները Կ․ Կոստանյանի հետ քննարկման ընթացքում խնդրեցին, որպեսզի լուծվի արտաքին լուսավորման հարցը ևս, քանի որ երթևեկությունը բավականին շատ է ու շատ դեպքերում արտաքին լուսավորության բացակայությունը իր «սև գործն» անում է։
Կ․ Կոստանյանը լսելով բնակիչներին, տեղում հեռախոսով կապնվեց ինչ-որ անձի հետ, կարճ զրույց ունեցավ ապա բնակիչներին հայտնեց, որ արտաքին լուսավորման խնդիրը 1-2 օրերի ընթացքում կլուծվի։ Կտեղադրվեն մի քանի լեդ լուսարձակներ, իսկ լուսակիրի համար մի քանի օր ժամանակ խնդրեց։
Տեղում նաև բնակիչները Կ․ Կոստանյանից իմացան, որ նշված հատվածում ասֆալտապատման աշխատանքները պետք է կատարի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ու նրանց իրենք կտեղեկացնեն, որպեսզի կարճ ժամանակում կատարեն այդ մարդաբոյ փոսերի փոսալցում, մինչև Երևանի քաղաքապետարանն ու ճանապարհային դեպարտամենտը հիմնովին վերանորոգեն ու շահագործման հանձնեն մի քանի 100 մետր, սակայն վարորդների ու բնակիչների համար պատուհաս դարձած հատվածը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները իրենց շնորհակալություն էին հայտնում ՀՀ ՆԳՆ-ին, ոստիկանությանը, Ճանապարհային ոստիկանությանը, որ արագ արձագանքեցին խնդրին և ուզում են հավատալ, որ այդպես օպերատիվ կարձագանքեն Երևանի քաղաքապետարանն ու Մալաթիայի թաղապետարանը, ովքեր նման դեպքերում սիրում են իրենց վրայից գցեն պատասխանատվությունը ասելով, թե դա մեր իրավասության մեջ չէ։ Այո, ձեր իրավասության մեջ չէ, որպես քաղաքապետ ու թաղապետ պարտավոր եք բնակչի խնդիրներին շատ արագ արձագանքեք, այլ ոչ թե ընտրությունից ընտրություն գաք կազմակերպեք բակային հանդիպումներ, սարեր խոստանաք ու ընտրվելուց հետո «էշ մի սատկի գարուն կգա»։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հուլիսի 15-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի 4-րդ գյուղ տանող հատվածում՝ նոր կառուցվող Հյուսիս-հարավ ճանապարհին, բախվել էին 48-ամյա Սպարտակ Վարդանյանի վարած «Mazda», 35-ամյա Արթուր Սիմոնյանի վարած «Mercedes Sprinter», 57-ամյա Արթուր Մխեյանի վարած «Seat» բեռնատարն ու 35-ամյա Մարտին Մարտիրոսյանի վարած «Shanxi» մակնիշի իրանական համարանիշով, հողով բարձված բեռնատարը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չեն եղել, սակայն բեռնատարը, որը բարձված էր եղել հողով, կողաշրջվել էր՝ մասամբ փակելով ճանապարհի երթևեկելի գոտին:
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Ռաֆիկ Պռազյանն ու Արմեն Բադալյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր էին ձևակերպվել:
Վարորդները ենթարկվել էին սթափության փորձաքննության, եղել էին սթափ:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ինչպես նաև պարեկները նշում էին, որ մի քանի անգամ ահազանգել էին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի աշխատակազմ, որպեսզի կոմունալի բաժնից ժամանեին և աշխատանքներ իրականացնեին թափված հողը հեռացնելու համար, սակայն 2 ժամից ավելի դեռ մեծն թաղապետի կոմունալից չէին ժամանել դեպքի վայր:
Հավանաբար թաղապետին կամ չէին զեկուցել, կամ զեկուցել էին, սակայն «գցել-բռնել էին», որ դա նույնպես թաղապետարանի գործը չի, այլ Երևանի քաղաքապետարանի, իսկ որ Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի, Էրեբունի վարչական շրջանում՝ վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանի, Նոր Նորք վարչական շրջանում՝ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և Շենգավիթ վարչական շրջանում ՝վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի գլխավորությամբ, եթե իրենց վարչական շրջաններում նման դեպքեր էին տեղի ունենում, ապա նրանց հանձնարարականով կոմունալից միշտ օպերատիվ ժամանում էին դեպքի վայր և խնդիրը կարճ ժամանակում վերացնում էին:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2014 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)