211652_close_icon
views-count1402 դիտում article-date 23:29 28-07-2024

Հուլիսի 29-ի գիշերը Երևանում սպասվում են անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը կանխատեսում է, որ հուլիսի 29-ի գիշերը Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։

Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-2-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։ 

Հուլիսի 29-ի և 31-ի ցերեկը, oգոստոսի 1-2-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսային՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին նույնքան կբարձրանա։

Նմանատիպ նյութեր