72502 դիտում
09:24 29-07-2024
Ավտովթար՝ Երևանում. թիվ 42 երթուղու ավտոբուսը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին. կան վիրավորներ. օպերատիվ են գործել փրկարարները, շտապօգնության բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր հուլիսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 42 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի հարևանությամբ գործող «Պալմա պալաս» հյուրանոցային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, և բախվել ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, նշված հյուրանոցային համալիրի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի և Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Օպերատիվ են գործել նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Մինչ կժամանեին շտապօգնության բժիշկները, վիրավորներից 2-ին տեղում օգնություն են ցուցաբերել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենաներում պահվող դեղատուփում եղած բժշկական պարագաները:
Դեպքի վայր են ժամանել նույն գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանն ու 1-ին վաշտի հրամանատար Հայկ Արոյանը:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աղասի Պողոսյանը, Անահիտ Սարգսյանն ու Կարեն Գալստյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորների մեջ է նաև վարորդը:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+