211652_close_icon
views-count1153 դիտում article-date 18:59 29-07-2024

ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում երեխայի նկատմամբ տեղի ունեցած ֆիզիկական բռնությունն արդարացնելու փորձերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ հասարակության տարբեր շրջանակներ հրապարակային խոսքով փորձ են անում արդարացնել հուլիսի 26-ին Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ տեղի ունեցած ֆիզիկական բռնության դեպքը։ Այս մասին վկայում են Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված սոցիալական մեդիայի մշտադիտարկումը և վերլուծությունը։

Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ բռնության ցանկացած դեպք խիստ դատապարտելի է, և պետությունն ունի հստակ պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական և այլ տեսակի բռնությունից։ Ավելին, պետք է երաշխավորվի նման դեպքերի պատշաճ և բազմակողմանի քննությունը և պատասխանատվության անխուսափելիությունը:

Պաշտպանը հետևողական է լինելու ինչպես վերոնշյալ, այնպես էլ բռնության այլ դեպքերի հասցեավորմանն ու խնդիրների լուծմանն ուղղված քայլերի իրականացմանը։ Ընդ որում` Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ կարևոր է հասցեավորել ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական և այլ տեսակի բռնության դեպքերը։

Նմանատիպ նյութեր