211652_close_icon
views-count1558 դիտում article-date 15:33 02-08-2024

Գիտեմ, որ դիմադրություն կա, բայց տարբերակ չկա. Փաշինյանը՝ Թեղուտում

Գիտեմ, որ այստեղ դիմադրություն կա, բայց տարբերակ չկա, պետք է բոլոր տաղավարները օրինականացվեն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տաղավարների օրինականացման խնդրին:

Նշվեց, որ հիմա տաղավարների չափագրման փուլում են, եթե չափագրվի եւ օրինական դաշտ բերվի, բոլորը դրան պատրաստ են:

Փաշինյանը նկատեց, որ ճանապարհի վրա էլեկտրական սլյանը մեխով ամրացված ցուցանակ նա. «Այսպիսի բաները պետք է թույլ չտաք: Ցուցանակ են դնում, թող 10 հազար դրամ ավել ծախսեն, նորմալ ցուցանակ դնեն: Տուրիստական գոտու տեսքի մասին է խոսքը: Ժեշտի վրա առաջին պատահած ներկով գրել, սլաքն էլ դնել, բերել էլեկտրական սյունին մեխել, դա չպետք է թույլ տալ»,-ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր