53063 դիտում
05:17 04-08-2024
Խոշոր հրդեհ՝ Վեդի քաղաքում հայտնի շինանյութի խանութում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից, ժամանել են հրշեջների մի քանի մարտական հաշվարկներ, պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 03:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության, Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Ս․ Վարդանյան փողոցում հրդեհ է բռնկվել շինանյութի խանութում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վեդու թիվ 26 և Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շինանյութի խանութի պահեստային տարածքում․ պահանջվել է օգնություն։
Դեպքի վայր է ժամանել Արտաշատի թիվ 23 ՀՓՋ-ից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի, պարեկներ Էդգար Մանուկյանի և Գեղամ Բաբաջանյանի գլխավորությամբ։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարում էին գյուղացիներն ու շինանյութի աշխատակիցները։
Հրշեջներին օգնում են նաև պարեկները, իսկ դեպքի մասին տեղեկանալով Արարատի և Վեդիի քաղաքապետների հանձնարարականով օպերատիվորեն ժամանել են կոմունալ բաժնի աշխատակիցները՝ ջրատար ավտոմեքենաներով, նրանք նույնպես մասնակցում են հրդեհաշիջման աշխատանքներին։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:
Դեպքի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և նույն վարչության Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարեվոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+