931 դիտում
09:40 04-08-2024
Փարիզ-2024. Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանն այսօր կպայքարեն մեդալների համար
Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 4-ին Հայաստանը կունենա երկու մասնակից: Սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարում Հայաստանի առաջատար մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը կմասնակցեն երկու եզրափակիչների։
Առաջինը մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը եւ կմասնակցի օղակների վարժության եզրափակիչին:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Վահագն Դավթյանը որակավորման փուլում գերազանց կատարումով վաստակեց 14.733 միավոր եւ դուրս եկավ եզրափակիչ՝ հնարավորություն ստանալով իր առաջին Օլիմպիական խաղերում պայքարել մեդալի համար:
Վահագն Դավթյանի մասնակցությամբ եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին:
Անմիջապես օղակների վարժության եզրափակիչից հետո կմեկնարկի հենացատկի վարժության եզրափակիչը, որտեղ պայքարի մեջ կլինի Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում ոսկե մեդալի գլխավոր հավակնորդներից մեկը՝ Արթուր Դավթյանը:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում հուլիսի 27-ին վաստակել է 14.666 միավոր:
Արթուր Դավթյանը համարվում է այս վարժության գլխավոր ֆավորիտը:
Նրա մասնակցությամբ եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 4-ին Երեւանի ժամանակով 18:25-ին:
Հիշեցնենք, որ 15 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականից ելույթներն ավարտել են հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը:

Նմանատիպ նյութեր
880 դիտում
17:55 04-08-2024
Փարիզ-2024. Վահագն Դավթյանը 6-րդ տեղն է զբաղեցրել Օլիմպիական խաղերում
1997 դիտում
22:31 27-06-2019
Մինսկ-2019. Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանն անցել են եզրափակիչ
1675 դիտում
21:35 27-07-2024
Փարիզ-2024․ հայտնի են Վահագն Դավթյանի և Արթուր Դավթյանի գրանցած արդյունքները. ArmSport.am
Այս բաժնից
2743 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2269 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2569 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ