211652_close_icon
views-count712 դիտում article-date 18:44 05-08-2024

Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին կոչ է անում չայցելել Իսրայել և Պաղեստին

Ադրբեջանի ԱԳՆ-ն նախազգուշացրել Է քաղաքացիներին Իսրայել և Պաղեստին ուղևորությունների հետ կապված։

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Հաշվի առնելով տարածաշրջանում անվտանգության արագ փոփոխվող իրավիճակը, որտեղ գտնվում է Պաղեստին պետությունը և Իսրայել  պետությունը, Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում առանց անհրաժեշտության այցելել Պաղեստին և Իսրայել»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր