211652_close_icon
views-count952 դիտում article-date 19:47 06-08-2024

Քամալա Հարիսն ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլսի թեկնածությունը

Քամալա Հարիսն ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Մինեսոտայի նահանգապետի թեկնածությունը։

Այս մասին Քամալա Հարիսը գրել է X-ի իր էջում։

«Հպարտությամբ հայտարարում եմ, որ Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլսին առաջարկել եմ դառնալ փոխնախագահի իմ թեկնածուն»,- գրել է Քամալա Հարիսը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության պատվիրակները երկրի փոխնախագահ Քամալա Հարիսին ընտրել են որպես նոյեմբերին կայանալիք ընտրություններում նախագահի թեկնածու։ 

Հարիսն առցանց քվեարկության ընթացքում ստացել է մասնակից պատվիրակների ձայների 99 տոկոսը: Քվեարկությունը տևել է հինգ օր, դրան մասնակցել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության 4567 անդամ։

Նմանատիպ նյութեր