1237 դիտում
13:28 07-08-2024
Պետք է փոխել խաղի կանոնը․ իշխանությանը պետք է դնել գաղափարական մեկուսացման մեջ, պրոցեսի հիմքում դնել գաղափարներ՝ չվախենալով ցավոտ հարցադրումներից․ Վահե Հովհաննիսյան
Վարդան Օսկանյանը երեկ կարևոր խնդիր դրեց. պետք է ՀՀ իշխանություններին ստիպել՝ օրակարգ բերել արցախցիների վերադարձի խնդիրը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։
«Ակնհայտ է, որ իշխանությունը դա չի անելու։ Պահանջենք-չանի ու ցրվենք տներո՞վ։ Սա կնշանակի, որ հեծանվին զուգահեռ կյանք չկա. ուրեմն ստացվում է՝ կեցցե հեծանի՞վը։
Ոչ։ Կա այլ ճանապարհ.
Նախ պետք է հստակեցնել, թե ո´վ է պահանջողը։ Տրամաբանորեն դա պետք է անի Սրբազան շարժումը, որպես այսօրվա ամենամասնակցային հանրային պրոցես։ Շարժումն արցախցիների վերադարձի հարցը պետք է դարձնի իր հիմնական պահանջներից մեկը, որն ընկալելի է ինչպես ներսում, այնպես էլ դրսում։ Դա և´ պատմական օրակարգ է, և´ներքին, և´ ընթացիկ բանակցային, որովհետև դա թույլ է տալու մեղմել մեր դեմ առաջ քաշվող ադրբեջանական ստորացուցիչ պահանջները։
Արցախի նախագահի հրամանագրով պետք է ստեղծել «Վերադարձի նախարարություն» (գուցե՝ գործակալություն), որը լուրջ միավոր պետք է դառնա, այդ թվում՝ աշխատելով Օսկանյանի հանձնախմբի և միջազգային հումանիտար կենտրոնների հետ։ Սրա տակ պետք է դրվի փող և լուրջ ծրագիր։ Կարո՞ղ ենք դա համահայկական լոբբինգով դարձնել լուրջ միավոր. եթե աշխատենք՝ կարող ենք։
Սեպտեմբեր 28-29 տեղի է ունենալու Մայր տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունը։ Այս հրաշալի միջոցառմանն անկասկած ներկա են լինելու աշխարհի ազդեցիկ հայերը, և ուշագրավ է, որ այդ արարողությունը տեղի է ունենալու Արցախի հայաթափման միամյակին։ Կարևոր է այս բոլոր ազդեցիկ հայերին ներգրավել մի տրամաբանության մեջ՝ միավորելով երեք հստակ ուղերձի շուրջ.
ա. Հայության օրակարգում պետք է ամրագրել արցախցիների՝ իրենց բնօրրան վերադարձի խնդիրը՝ միջազգային իրավունքի պաշտպանության ներքո։
բ. Անվերապահ աջակցություն Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
գ. Սփյուռքի և Հայաստանի միջև միասնական նպատակների ձևակերպում և սփյուռքի դերի վերարժևորում (ի հակադրություն մեր հակառակորդների ցանկությունների և գործող իշխանության տեսլականի)։
Կա՞ արդյոք կյանք հեծանվից զատ
Այս հարցն իրականում ունի մի քանի կարևոր մոդիֆիկացիա. կա՞ արդյոք կյանք հեծանվից հետո, հեծանվի վրա և հեծանվին զուգահեռ։
Ցավոք, մեր պետության վիճակը և քաղաքական մտքի պարզունակությունը անկախության 33 տարում այս հարցի վրա է։
Ամենակարևորը երրորդ հարցն է՝ կա՞ արդյոք կյանք հեծանվին զուգահեռ. եթե այո, ապա առաջին հարցի պատասխանը միանշանակ այո է, իսկ երկրորդ հարցը դառնում է անհետաքրքիր։
Լավ, ի՞նչ անենք։ Հայաստանի շուրջ մեծ պատերազմի նախերգանքն է, Հայաստանի մասին սպառնալիքներ, պահանջներ և առաջարկներ՝ բոլոր կողմերից, մեր իշխանությունը գռեհիկ անհոգությամբ արձակուրդ է ցուցադրում։ Սրանց ինչո՞վ ենք դիմագրավում։ Հրապարակում՝ մի քանի տասնյակ հանրային դեմքեր, մի քանի հազար՝ նույն քաղաքացիները, չընկրկող, չհանձնվող Սրբազանը։
Խնդիրն ամենևին բարոյահոգեբանական չէ, դրա հավեսը վաղուց չկա։
Որպեսզի մենք հեծանվից հետո ունենանք կյանք, պետք է հեծանվին զուգահեռ ձևավորենք լուրջ քաղաքական միտք և դրան ուղղված գործունեություն։
Պետք է ինքնակազմակերպվել և գրագետ քայլերով մինիմալիզացնել հեծանվորդի իմաստը։
Վերևում մեկ օրինակի վրա ցանկացա ցույց տալ, որ մտածված և գրագետ աշխատելու դեպքում իրավիճակը կարելի է էապես փոխել։ Հարցերը կարելի է որակապես այլ նշաձողի բարձրացնել՝ արցախցիների վերադարձն ամրագրելով որպես հայության օրակարգ, հեծանվորդին դնելով որակապես նոր մեկուսացման մեջ, և Հայ առաքելական եկեղեցու համահայկական աջակցության շուրջ լրիվ նոր մթնոլորտ ստեղծելով։
Որպեսզի աշնանն ակնկալվող՝ հանրային զանգվածային ակտիվությունը չվերածվի հերթական սեզոնային սրացման, փոխել է պետք խաղի կանոնը։ Բոլորիս հայտնի են ծուղակները, որոնցով իշխանությունը հաղթում է։ Իշխանությանը պետք է դնել գաղափարական մեկուսացման մեջ, պրոցեսի հիմքում պետք է դնել գաղափարներ՝ չվախենալով, չխուսափելով ցավոտ հարցադրումներից, ոչ թե պարզապես ներկայացնել միջոցառումների աշխույժ (անգամ եթե պատկառելի) ցանկ»։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1591 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին