211652_close_icon
views-count712 դիտում article-date 10:06 09-08-2024

ՌԴ ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում ուկրաինական 75 անօդաչու է խոցել Ռուսաստանի երկնքում և 7 մոտորանավակ Սև ծովում

Ռուսական ՀՕՊ միջոցները մեկ գիշերվա ընթացքում ՌԴ մարզերի ու Սև ծովի երկնքում 75 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։ Բացի այդ, Սև ծովում յոթ առանց անձնակազմի մոտորանավակ է ոչնչացվել։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ ՌԴ ՊՆ-ին հղումով:

«Անցյալ գիշերվա ընթացքում, երբ ուկրաինական ռեժիմը փորձել է ԱԹՍ-ների միջոցով ահաբեկչական հարձակում գործել, ՀՕՊ համակարգերի միջոցով 75 ԱԹՍ է ոչնչացվել»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ 26 ԱԹՍ ոչնչացվել է Բելգորոդի, 19-ը՝ Լիպեցկի, 7-ը՝ Կուրսկի, 5-ը՝ Բրյանսկի, 4-ը՝ Վորոնեժի, 1-ը՝ Օրյոլի, 5-ը՝ Ղրիմի մարզերում և ևս 8-ը՝ Սև ծովի ջրային տարածքում։

«Բացի դրանից, հերթապահ կրակային միջոցներով Սև ծովի ջրատարածքում ոչնչացվել է առանց անձնակազմի 7 մոտորանավակ, որոնք ուղևորվում էին Ղրիմի թերակղզու ուղղությամբ»,- հավելել են գերատեսչությունից։

Նմանատիպ նյութեր