211652_close_icon
views-count26847 դիտում article-date 13:22 09-08-2024

Խոշոր հրդեհ՝ Երևանի Օրբելի փողոցի շենքերից մեկի բնակարանում. գույքը ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի. օպերատիվ են գործել հրշեջները, բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցի թիվ 33 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում կրակ և ծուխ է նկատվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ, 11-րդ և 13-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:

Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահամանզատել են նույն վաշտի պարեկներ Ռոբերտ Ասատրյանն ու Արթուր Հակոբյանը:  

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու, իսկ հրշեջները տարհանել են մի քանի բնակչի:

Ամբողջությամբ այրվել է տան գույքը ու եթե հրշեջները օպերատիվ չգործեին, կրակը բռնկվելու էր հարևանի տանը, քանի որ երբ ժամանել են հրշեջները, հարևանի տան դուռը կրակի էր մատնվել:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ:  

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են բնակարանի սեփականտիրոջ և բժիշկների կողմից օգնություն ստացած տարեց կնոջ ինքնությունը:  

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները:
Տեղում պարզվել է, որ հրդեհի պատճառը գազից չի եղել:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 162+
162+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր