16025 դիտում
19:18 05-02-2023
Խոշոր հրդեհ՝ Երևանում. սեփական տան ննջասենյակն ու հյուրասրահը վերածվել են մոխրակույտի, կա վիրավոր․ օպերատիվ են գործել հրշեջները, բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր` փետրվարի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցի թիվ 114ա տանը հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման բաժնի հերթապահ խումբը և թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` պատասխանատու Վելյանի գլխավորությամբ։
Հրշեջները մարել են նշված տան երկրորդ հարկում գտնվող նախասրահում և ննջասենյակում առաջացած կրակը, սակայն ամբողջ գույքը վերածվել է մոխրակույտի։
Հրդեհի հետևանքով նշված տանն, ըստ նախնական տեղեկությունների, վարձակալական հիմունքներով բնակվող 59-ամյա Մերուժան Գ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Գառնիկ Մովսիսյանի, «Գազպրոմ Արմենիա»-ի Երևանի ԳԳՄ տնօրեն Վազգեն Արտաշեսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Նվարդ Լևոնյանն ու կրտսեր պարեկ Անդրանիկ Սաֆարյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը` համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+