211652_close_icon
views-count1033 դիտում article-date 15:27 12-08-2024

Շուտով հայ ծանրորդներն են լինելու ծանրամարտի գերծանր քաշային կարգի հաղթողները․ միջազգային ֆեդերացիայի ղեկավարները՝ ՀԱՕԿ նախագահին (տեսանյութ)

Փարիզի օլիմպիական խաղերում հատկապես տպավորիչ էին մեր ծանրամարտիկների արդյունքները։ Հիշեցնենք, որ Վարազդատ Լալայանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը երրորդն էր։

Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ երկու հայ ծանրորդ պատվո հարթակին էին։

Օլիմպիադայի ընթացքին Փարիզում հետևել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Մրցաշարից հետո ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի և այլ ազգային ֆեդերացիաների ղեկավարները շնորհավորել են նաև ՀԱՕԿ նախագահին ու կարծիք հայտնել, որ շուտով հայ ծանրորդներն են լինելու այս քաշային կարգի հաղթողները։

Մանրամասները՝ տեսանյութում․
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր