211652_close_icon
views-count1345 դիտում article-date 20:40 12-08-2024

Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է Սիրիայից զորքերի դուրսբերման հնարավորությանը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պատասխանել է Սիրիայից զորքերի դուրսբերման հնարավորության մասին հարցին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ին տված հարցազրույցում Յաշար Գյուլերը հայտարարել է, որ  Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել համապարփակ սահմանադրության ընդունման, ազատ ընտրությունների անցկացման, կարգավորման ու անվտանգության համապարփակ մթնոլորտի ստեղծման հարցերում։

 «Միայն այն ժամանակ, երբ դա արվի, և մեր սահմանի անվտանգությունը լիովին ապահովվի, մենք փոխհամակարգման միջոցով կանենք այն, ինչ անհրաժեշտ է»,- ասել է նա։

Գործակալությունն ընդգծել է, որ անցյալ ամիս Թուրքիայի նախագահ Էրդողանն հայտարարել էր, թե կհրավիրի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին՝ քննարկելու հարաբերությունների կարգավորումը, որոնք Անկարան խզել էր 2011 թվականի սիրիական պատերազմից հետո:

Ասադն իր հերթին ասել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե դրանք կենտրոնանան հիմնական հարցերի վրա, ներառյալ՝ թուրքական ուժերի դուրսբերումը Սիրիայի հյուսիսից:

Նմանատիպ նյութեր