211652_close_icon
views-count3514 դիտում article-date 14:41 01-04-2017

Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Սիրիայից թուրքական զորքի դուրսբերման պայմանը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան գնահատելու է Սիրիայի տարածքից իր զորքի դուրսբերման կամ նվազեցման հնարավորությունը այն բանից հետո, երբ տեղի իշխանությունները կկարողանան վերահսկել երկրում իրավիճակը, գրում է Hurriyet թերթը։ Նրա խոսքով՝ հարկավոր է վստահ լինել, որ սիրիական ուժերը բավականին լավ են պատրաստված և զինված։ Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ ավարտում է Սիրիայում «Եփրատի վահան» ռազմական օպերացիան, որը սկսել էր 2016 թվականի օգոստոսին։

Նմանատիպ նյութեր