211652_close_icon
views-count1060 դիտում article-date 18:28 13-08-2024

Վլադիմիր Պուտինն ու Մահմուդ Աբասը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Փոխանցում է Azatutyun-ը։

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է։ Այն վաղուց է ձևակերպվել և կախված չէ արտաքին հանգամանքներից։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում երկարատև, հուսալի, կայուն խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ է կատարել ՄԱԿ-ի բոլոր որոշումները և, առաջին հերթին, ստեղծել լիարժեք պաղեստինյան պետություն», - ասել է Պուտինը։

Իր հերթին Աբասը նշել է, որ Միացյալ Նահանգների ճնշման պատճառով Միավորված ազգերի կազմակերպությունը ձախողեց իր առաքելությունը՝ մեկ բանաձև ընդունելու համար, որը կապահովեր Պաղեստինի ժողովրդի իրավունքը:

Իսրայելը դեռ անցած տարեվերջին էր դժգոհություն հայտնել Ռուսաստանի «հակաիսրայելական դիրքորոշման» կապակցությամբ, ինչպես նաև «խստորեն քննադատել Ռուսաստանի և Իրանի միջև վտանգավոր համագործակցությունը»։

Մոսկվայից հետո Աբասը կմեկնի Թուրքիա՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների համար:

Նմանատիպ նյութեր