211652_close_icon
views-count1558 դիտում article-date 08:10 16-08-2024

Կադրային «ռասիզմ»՝ էկոնոմիկայի նախարարությունում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ընթացիկ տարվա սկզբին, ֆրանսիական հեղափոխության առաջնորդ Դանտոնի բնորոշմամբ՝ «հեղափոխությունը խժռեց իր զավակ» Վահան Քերոբյանին, ում փոխարինած Գևորգ Պապոյանը աչքի է ընկնում հայրենակիցներին (թալինցիներին) առանձնակի կերպով գնահատելու կամ վստահելու հատկությամբ։

Պապոյանը իր հետ նախարարություն է բերել երկու անձի` Արագածոտնում ծնված, փոխնախարար Սևակ Միքայելյանին և Տաթևիկ Սարգսյանին։ Ավելորդ է ասել, որ սույն ընկերները հեղափոխությունից հետո ձեռք են բերել տարատեսակ շարժական և անշարժ գույքեր` (Սևակ Միքայելյանը՝ բնակարան, ավտոտնակ, ավտոմեքենա, Տաթևիկ Սարգսյանը՝ ավտոմեքենա) ապացուցելով իրենց առաջնորդի այն համոզմունքը, որ «Ապագա կա՛»։

Իսկ Պապոյանի կողմից իրեն հայրենակիցներով շրջապատելը դեռ ոչ մի օգուտ չի տվել երկրի էկոնոմիկային»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր