1831 դիտում
09:18 16-08-2024
«Մեզ միայն խաղաղություն էր հարկավոր, մնացածը մենք կկարողանայինք ապահովել, թեկուզ շրջափակման մեջ»․ Ամուսնուն բենզինի պահեստի պայթյունի հետևանքով կորցրած կինը աշխատելու մասին մտածել չի կարող. «Ա1+»
Արցախցի Ժենյան փոքրիկ դստեր ու թոշակառու ծնողների հետ Երևանում է հաստատվել։ Ամուսնուն բենզինի պահեստի պայթյունի հետևանքով կորցրած կինը աշխատելու մասին մտածել չի կարող՝ երեխան շատ փոքր է։ Ընդամենը 11 ամիս տևեց Սերգեյ և Ժենյա զույգի ամուսնական համատեղ կյանքը։ Բավականին ուշ տարիքում էին հանդիպել, որոշել իրար հետ կյանքը կապել։
«Հետպատերազմական ծանր օրերին իմ կյանքում հայտնվեց Սերգեյը, ու մեր կյանքը լցվեց սիրով և իմաստով։ Սերգեյ Խաչատրյանը մասնագիտությամբ իրավաբան էր, ծառայում էր ՊԲ շարքերում՝ որպես ԱԹՍ օպերատոր։ 14 տարի զբաղվել է մեղվաբուծությամբ։ Վերջին տարիներին առավել եռանդով ու ընդգծված սիրով էր այն իրականացնում»։ Պարտավորվածությունը մեծացել էր՝ երկար սպասված բալիկ պիտի ունենային։
«Արդեն նպատակ ուներ, լուսավոր ապագան կապում էր մեր նորաստեղծ ընտանիքի հետ։ Երբեք չէի պատկերացնի, որ երկար սպասված առաջնեկս լույս աշխարհ կգար շրջափակված Արցախում»։
Անգամ այդ հանգամանքը չմթագնեց ամուսիններին ապրելու այն բերկրանքը, որ ունեցան դստեր ծննդի հետ։
«Անգելինա կոչեց ամուսինս մեր բալիկին։ Նա մի նոր շունչ տվեց ոչ միայն մեր հարաբերություններին, այլև նոր երանգ հաղորդեց մեր հարազատների կյանքին։ Եվ մենք հանուն նրա պատրաստ էինք հաղթահարել ցանկացած փորձություն։ Երազում էինք, որ մեր դստրիկն առողջ ու երջանիկ մեծանա, կարողանանք հասցնել իր նպատակներին։ Մեզ միայն խաղաղություն էր հարկավոր, մնացածը մենք կկարողանայինք ապահովել, թեկուզ շրջափակման մեջ, բայց միասին»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր
1462 դիտում
18:47 14-10-2023
Շուրջ 500 զոհ Արցախում՝ ռազմական գործողություններից և բենզինի պահեստի պայթյունից
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»