211652_close_icon
views-count1465 դիտում article-date 18:47 14-10-2023

Շուրջ 500 զոհ Արցախում՝ ռազմական գործողություններից և բենզինի պահեստի պայթյունից

Արցախի դեմ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական լայնածավալ հարձակման հետևանքով զինվորականների շրջանում 200 - ից ավելի զոհ կա, քաղաքացիների շրջանում՝ 2 տասնյակից ավելի, «Ազատության»-ը փոխանցել է Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը՝ հավելելով՝ սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստի պայթյունի հետևանքով էլ հաստատված 220 մահվան դեպք կա։

Թադևոսյանը նշել է, որ նրանցից մոտ 150 -ը անճանաչելի են։

«Աճյունները և մասունքները պայթյունի տարածքից հանվել և տեղափոխվել են Երևանի Դատաբժկական փորձաքննության կենտրոն՝ ԴՆԹ թեստի միջոցով նունականացում իրականացնելու համար։ Կան նաև 50 -ից ավելի անհետ կորածներ»։

Նմանատիպ նյութեր