211652_close_icon
views-count30745 դիտում article-date 20:58 16-08-2024

«Նվիրյալներ» ռազմամարզական հասարակական կազմակերպության հերթական հայրենանվեր գործը՝ ապագա զինվորներ կոփելու գործում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

«Նվիրյալներ» ռազմամարզական հասարակական կազմակերպությունը հուլիսի 1-ից անցկացնում է ուսումնամարզական ճամբար Սևանա լճի ափին։ Ճամբարում այս օրերին ուսումնամարզական վարժանքներ են անցկացնում շուրջ 850 նվիրյալներ Հայաստանի տարբեր մարզերից։ 


Ուսումնամարզական ճամբարի առօրյան հագեցած է։ Երեխաներն այստեղ սովորում և տիրապետում են ռազմական արվեստին, միաժամանակ կազմակերպվում են արշավներ և այցեր պատմամշակութային վայրեր։ 

Արդեն յոթերորդ տարին է, ինչ «Նվիրյալներ» ռազմամարզական հասարակական կազմակերպությունը ամռանը կազմակերպում է նման ճամբարներ մեկ շաբաթ հերթափոխով։ Երեխաներն այստեղ սովորում են, թե ինչպես պետք է իրենց դրսևորեն որպես ապագա զինվորներ, անցկացվում են վարժանքներ, տեսական և գործնական ուսումնական պարապմունքներ։ 

«Նվիրյալներ» ռազմամարզական ՀԿ ղեկավար Արման Գրիգորյանի խոսքով՝ այս նախաձեռնությանն աջակցում են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ։ Որպես հայրենիքի ապագա զինվորներ՝ մատաղ սերնդի դաստիարակությունը «Նվիրյալներ» ռազմամարզական հասարակական կազմակերպության առաքելությունն է։ Ճամբարում երեխաները կոփվում են, զբաղվում սպորտով, ապրում ակտիվ հանգստով։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 307+
307+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր