Լուկաշենկոն բողոքի ցույցերին մասնակցելու համար դատապարտված 30 մարդու ներում է շնորհել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել բողոքի ցույցերին մասնակցելու համար դատապարտված 30 մարդու։
Բելառուսական պետական ԲԵԼՏԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նախագահի պաշտոնական կայքը։
Հաղորդվում է, որ բողոքի ցույցերի ընթացքում հանցագործությունների համար դատապարտվածներից ներում է շնորհվել 14 կնոջ և 16 տղամարդու։ Համաներման ցանկում ընդգրկվածների թվում կան տարեցներ և ծանր հիվանդություններից տառապողներ։
«Նրանք բոլորն ընդունել են մեղքը, անկեղծորեն զղջացել են իրենց արարքների համար և օրինապահ ապրելակերպ վարելու պարտավորություն են ստանձնել»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։