211652_close_icon

Էրդողանի մարդիկ բռնցքամարտիկների են գնել՝ նրանց հայերի և քրդերի բողոքի ցույցերին ներգրավելու համար. DW

views-count8850 դիտում article-date 12:52 19-12-2017
Գերմանիայում գործող Osmanen Germania բռնցքամարտի ակումբին թուրքական իշխանությունները մեծ գումարներ են տվել՝ զենք գնելու, ինչպես նաև Գերմանիայում Էրդողանի դեմ հանդես եկողներին ճնշելու համար։ Ինչպես հաղորդում է Deutche Welle-ը, այդ են վկայում գերմանական ZDF հեռուստաալիքի Frontal 21 հաղորդման և Stuttgarter Nachrichten օրաթերթի հետաքննության արդյունքները։ Ակումբը, որն իրեն անվանում է «եղբայրություն«, վաղուց է գտնվում Գերմանիայի իշխանությունների տեսադաշտում։ Այն ունի 20 մասնաճյուղ և 2500 անդամ՝ Գերմանիայի ողջ տարածքում։ Ոստիկանության տվյալներով՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մեթին Քյուլյունքն ակումբի ղեկավարությանը ուղիղ կամ միջնորդների միջոցով գումարներ է փոխանցել։ Ամենայն հավանականությամբ Քյուլյունքը մեղսակից է 2016 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ բողոքի ակցիաների կազմակերպման մեջ։ Եվս մեկ վստահորդ է ակումբի նախկին ղեկավար Մեհմեթ Բաղչին, ով 2015 թվականից գտնվում է կալանքի տակ և սպասում է դատարանի վճռին։ Կալանքի տակ է նաև ակումբի փոխնախագահ Սելչուկ Շահինը։ Գերմանական ծառայությունները արձանագրել են, թե ինչպես է Քյուլյունքը գումար տվել ակումբի անդամներին։

Նմանատիպ նյութեր