211652_close_icon
views-count1537 դիտում article-date 15:10 18-08-2024

Պուտինն ու Ալիևը կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանա-հայկական կարգավորման հարցը, ինչը հետևում է Պուտինի Բաքու այցի նյութերից, հայտնում է RIA Novosti-ն։ Փոխանցում է News.am-ը։

«Նախագահները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային քաղաքականության արդի հարցերի, մասնավորապես՝ ադրբեջանա-հայկական կարգավորման թեմայի շուրջ»,- ասվում է փաստաթղթում։

Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Պուտինը պետական ​​այցով Ադրբեջանում կգտնվի օգոստոսի 18-19-ը։

Նմանատիպ նյութեր