211652_close_icon
views-count32072 դիտում article-date 20:58 18-08-2024

Արագածոտնի մարզի պարեկները իրականացրել են «Հարսի պարը չտեսած՝ կոկոնդ մի տաքացրու» օպերացիան. «Range Rover»-ը տեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին հանձնարարականներ են տվել, որպեսզի ամռանը՝ հանգստյան այս սեզոնի հետ կապված պարեկային ծառայությունը լինի բավականին խիստ այն վարորդների նկատմամբ, ովքեր ավտոմեքենաները կվարեն ոչ սթափ (խմած) վիճակում։ Պետք է ոչ մի ներում-բեկում չլինի նման վարորդների նկատմամբ և պարեկային ծառայությունը ուժեղացված ռեժիմով պետք է աշխատի, նամանավանդ շաբաթ և կիրակի օրերին, քանի որ գաղտնիք չէ, որ ուրբաթ երեկոյան արդեն վարորդներւ շարժը դեպի Երևանից դուրս ակտիվանում է։

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզում Range Rover մակնիշի 70 KX 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, այն է՝ ավտոմեքենան վարելիս ամրակապված չէ, պատուհանից դուրս է նետել գարեջրի շիշը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի կարգադրությամբ տեղում իրականացվում է օպերացիա, որը կրում է «Հարսի պարը չտեսած՝ կոկոնդ մի տաքացրու» անունը։

Անմիջապես Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները հայտնաբերում են նշված վարորդին Օհանավան գյուղի վարչական տարածքում, ով ենթարկվում է սթափության փորձաքննության, պարզվում է, որ նա ավտոմեքենան վարում է ոչ սթափ, ինչպես նաև անվտանգության գոտիով չամրակապված և տրանսպորտային միջոցից աղբ Է նետել (գարեջրի շիշ)։

Վարորդը ենթարկվում է վարչական պատասխանատվության, իսկ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Արագածոտնի մարզի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր