211652_close_icon
views-count2047 դիտում article-date 09:23 20-08-2024

Երևանում մի շարք շրջաններում և Արմավիրի մարզում ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 20-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 21-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.  Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի, Արմավիրի  մարզի՝ Մերձավան գյուղի: 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 

Նմանատիպ նյութեր