1780 դիտում
13:51 20-08-2024
Ես թե՛ իշխանությանը և թե՛ ընդդիմությանն ասում եմ՝ կարող եմ մասնակցել անվտանգային հարցերի լուծմանը, բայց ոչ քաղաքական նպատակներով. Դավիթ Տոնոյան
Դեռևս ցանկություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու: Դատավարությունից առաջ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
«Խոսքն իշխանության համար պայքարի մասին է, թե չէ քաղաքականության մեջ ես 30 տարի եղել եմ, բայց անվտանգային քաղաքականության համար։ Ես երբեք իշխանության համար պայքարի չեմ եղել»,-ասաց Տոնոյանը։
«Անվտանգության ապահովման հետ կապված պետությունը լուրջ խնդիրներ ունի հիմա, որոնց պետք է լուծումներ տան»,- հավելեց Տոնոյանը:
«Ես թե՛ իշխանությանը և թե՛ ընդդիմությանն ասում եմ՝ ես կարող եմ դրան մասնակից դառնալ, բայց ոչ քաղաքական նպատակներով»,-տեղեկացրեց նա։
Նշենք, որ օրեր առաջ Տոնոյանը 15 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Հիշեցնենք, որ գրեթե երեք տարի նախկին նախարարը կալանավորված էր «անպիտան հրթիռների» գործով։ Այս գործով անցնող 7 մեղադրյալներից նա միակն էր, որ անազատության մեջ էր։ Դատարանը մերժել էր Տոնոյանի կալանքը փոխելու բազմաթիվ միջնորդությունները։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
490 դիտում
13:25 20-01-2025
Կարգելվի անչափահասներին էներգետիկ ըմպելիքների վաճառքը
370 դիտում
13:12 20-01-2025
ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արսեն Թորոսյանի թեկնածությունը
388 դիտում
12:53 20-01-2025
Բաքվի քայլերը և մեր հասարակության կարճատես պլանավորումը. Վահե Հովհաննիսյան