211652_close_icon
views-count1087 դիտում article-date 20:04 20-08-2024

Հայաստանը Լիտվայի հետ ավիացիայի ոլորտում փոխանակվել է մասնագետների փորձով

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հյուրընկալել էր Լիտվայի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ադմինիստրացիայի գլխավոր տնօրեն Վիդամանտաս Պլետային և Աերոդրոմների սերտիֆիկացման վարչության խորհրդատու Արունաս Ստանկեվիչուսին, հայտնում են Քաղավիացիայի կոմիտեից։ 
 
Այցը նպատակաուղղված էր երկու երկրների ավիացիոն մասնագետների փորձի փոխանակմանը, որը միտված է առավել արդյունավետ և թիրախային կազմակերպել ընթացիկ աշխատանքները։
 
Նշված այցերը կրում են շարունակական բնույթ, ինչն էլ ավելի է նպաստում ավիացիոն իշխանությունների զարգացմանն ու ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը: Այս համագործակցությունը թույլ է տալիս փոխանակել լավագույն փորձը, քննարկել ընդհանուր մարտահրավերները և մշակել նորարարական լուծումներ ավիացիայի ոլորտում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ապագա համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները, ներառյալ վերապատրաստման ծրագրերը, տեխնիկական խորհրդատվությունը և հնարավոր համատեղ նախագծերը:
 
Երկու կողմերն էլ վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ շարունակելու և ընդլայնելու այս արդյունավետ համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր