67112 դիտում
10:55 21-08-2024
Արարատի մարզի պարեկների գիշերային բացահայտումը. կասկածելի «Toyota»-ում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրամիջոց. վարորդը իրեն այնպես էր պահում, ասես լոգոպեդի մոտ լիներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը պարեկային ծառայության ղեկավար կազմին ամեն անգամ հիշեցնում է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարարկանները, որ պարեկային ծառայությունը ոչ միայն պետք է աշխատանքներ կատարի ճանապարհային երթևեկության անվտանգության ուղղությամբ, այլ նաև պայքար տանի հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ, ինչպես նաև պայքարեն ապօրինի թմրամիջոցների տարածման և հայտնաբերման ուղղությամբ:
Այն, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները (գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումատակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի գլխավորությամբ) հսկայածավալ աշախատանքներ են իրականացրել և շարունակում են իրականացնել թմրամոլության դեմ պայքարում, գաղտնիք չէ:
Արարատի մարզում ՊԾ գործունեության ընթացքում հայտնաբերվել են մեծ քանակի ապօրինի թմրամիջոցներ պահող անձինք, խոշոր չափի թմրամիջոցներ, որոնք հետագայում դարձել են քրեական վարույթի գործեր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը այսօր՝ օգոստոսի 21-ին, գիշերային ծառայության ժամանակ ՊԾ Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի, 2-րդ դասակի պարեկները, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի, պարեկներ Աղվան Մաթևոսյանի, Վիրապ Գուլոյանի ու Ավթանդիլ Հակոբյանի գլխավորությամբ Երևան-Երասխ ավտոճանապարհի Բաղրամյան բնակավայրի վարչական տարածքում՝ ճանապարհի աջակողմյան հատվածում, նկատել են կայանված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա:
Պարեկները ստուգման նպատակով մոտեցել են նշված ավտոմեքենային և պարզել վարորդի ինքնությունը, ապա ավտոմեքենայի հետևի նստատեղին՝ ակնհայտ տեսանելի վայրում, նրանք նկատել են կասկածելի պոլիէթլիենային տոպրակներ՝ թվով 6 հատ:
Պարեկները վարորդին հարցրել են, թե ինչ է տոպրակներում լցված, վարորդը սկսել է տարօրինակ շարժումներ և անհասկանալի արտահայտություններ անել, կարծես թե՝ «գտնվում է լոգոպեդի մոտ», և պարեկների կասկածներն ավելի են խորացել, ու հորդորել են վարորդին, որպեսզի բացի տոպրակները, ինչից հետո մնացել են ապշած, երբ այնտեղ եղել է ընդհանուր խոշոր չափի կանեփանման բույսի դեղնականաչավուն մանրացված, չորացված զանգված:
Տեղում դեպքի մասին պարեկները տեղեկացրել են ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանած օպերատիվ խումբը պարեկների ուղեկցությամբ նրան տեղափոխել են ոստիկանության Արտաշատի բաժին:
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 32-ամյա Հայկ Ղ.-ն է, ով նաև վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:
Քննիչի որոշմամբ վերջինը ձերբակալվել է, իսկ հայտնաբերված թմրամիջոցը կշռում է մոտ 10 կգ-ի:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2005 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)