37099 դիտում
12:19 19-07-2023
Երևանի գնդի պարեկների հերթական բացահայտումը․ կասկածելի երիտասարդի վարտիքում՝ ամորձիներին ու նստատեղին կապված հայտնաբերվել է 29 փաթեթ թմրամիջոց
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի, Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի պարեկային գումարտակների ղեկավար կազմի հետ հանդիպումների ժամանակ բազմիցս հորդորել է այն մասին, որ 2023 թվականը ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներեալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրութուններով՝ հայտարարվել է պայքար թմրամոլության դեմ, և հրահանգվել է, որ պարեկները ակտիվ պայքար տանեն նման արատավոր երևույթի դեմ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենի շրջանակում այսօր՝ հուլիսի 19-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Խաչիկ Հովհաննիսյանն ու Լևոն Բաղդասարյանը Ադոնցի փողոցում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են մի երիտասարդի, ում տարօրինակ պահվածքը կասկած է առաջացրել նրանց մոտ։
Պարեկները մոտենալով երիտասարդին՝ ներկայացել են, ապա ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով՝ նրան ձերբակալել և տեղափոխել են Ոստիկանության Արաբկիրի բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն Ոստիկանության Արաբկիրի բաժնում նրա մոտ հայտնաբերվել է թվով 29 հատ կարմիր և դեղին գույնի կպչուն ժապավեններով փաթեթավորված, յուրահատուկ հոտով զանգված՝ ընդհանուր 48․51 գրամ զանգվածով։
Այդ ամենը հայտնաբերվել է նրա վարտիքի մեջ՝ ամորձիներին և նստատեղին կապված։ Նա հայտարարել է, որ այդ ամենը ձեռք է բերել Տելեգրամ սոցկայքի ալիքից՝ իրացնելու նպատակով, և այդ ամենը հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Դեպքի փաստով Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվել և դրանք բերման ենթարկվածի հետ ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը 22-ամյա Արամ Ա․-ն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+