211652_close_icon
views-count1243 դիտում article-date 19:10 21-08-2024

Հայկ Սանոյանը և Սահակ Գրիգորյանը շրջայց են իրականացրել ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում

Օգոստոսի 21-ին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը և Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը շրջայց են իրականացրել ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում:

Շրջայցի ընթացքում Հայկ Սանոյանը և Սահակ Գրիգորյանը ծանոթացել են Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ «Ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման ծրագրի իրականացում, իրավունքների պաշտպանության ամրապնդում» ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական և վերանորոգման աշխատանքներին:

Ծրագրի շնորհիվ ՀՀ ԱՆ «Սևան» քրեկատարողական հիմնարկը ապահովված կլինի լուսավոր, հարմարավետ և արհեստագործական գործունեություն ծավալելու չափորոշիչներին համապատասխան դասասենյակ-արհեստանոցներով, որոնք համալրաված կլինեն անհրաժեշտ մասնագիտական սարքավորումներով, որտեղ էլ «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի շրջանակներում դատապարտյալները ձեռք կբերեն արհեստագործական հմտություններ և նոր մասնագիտություններ:

Նմանատիպ նյութեր