211652_close_icon
views-count1042 դիտում article-date 22:33 21-08-2024

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իրանի նորընտիր ԱԳ նախարարին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Աբբաս Արաղչիին Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ․

«Սրտանց շնորհավորում եմ, հարգելի Սեյեդ Աբբաս Արաղչի՝ Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ համատեղ աշխատանքին՝ մեր երկու բարեկամ ժողովուրդների, հարևան երկրների միջև ամուր կապերի հետագա ընդլայնման համար։ Հաջողություններ եմ ցանկանում Ձեր նոր պաշտոնում»,- գրել է Միրզոյանը։ 
 

Նմանատիպ նյութեր