211652_close_icon
views-count21822 դիտում article-date 09:56 23-08-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ ազգությամբ հնդիկների վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ կա վիրավոր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին է զանգահարել Սոնյա Աջեյը և հայտնել, որ իրեն են մոտեցել ազգությամբ հնդիկներ, ովքեր բացատրել են, որ Խաղաղ-Դոնի փողոցի 27 հասցեում իրենց վրա դանակով հարձակվել են և ցույց է տվել մարմնի վրա դանակից վնասվածք ստացած հետքեր: Ժամը 02։15-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին է զանգահարել Ա Թ․-ն, և հայտնել, որ Խաղաղ-Դոնի փողոցում տեղի ունեցած կռվի ժամանակ դանակահարել են իր՝ ազգությամբ հնդիկ ամուսնու եղբորը:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ անց ոստիկանության Էրեբունու բաժին են զանգահարել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Խաղաղ-Դոնի փողոցի 27 հասցեից դանակահարության հետևանքով շտապօգնության 41 խումբը «ձեռքի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել Սինգ Բանջլթի Բլիհարջուտին։

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված տվյալները, պարզել են, որ ժամը 01։00-ի սահմաններում Խաղաղ-Դոնի փողոցի 27/4 հասցեում գտնվող հոսթելում Հնդկաստանի քաղաքացիներ 29-ամյա Հարինդեր Սինգխը, 28-ամյա Գովինդ Կումարը  և նրանց ընկերները վիճաբանել են 20-ամյա Աջայ Ռաջպուտինի, Բանջլթի Բլինհարջուտինի և 34-ամյա Սոնյա Ռաչպուրի հետ, որի ընթացքում Գովիդ Կումարը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել Ա. Ռաջպուրին՝ պատճառելով քերծվածքի տեսքով մարմնական վնասվածքներ, իսկ Բանջլթի Բլինհարջուտին եկել է խոհանոց, փորձել է վերցնել դանակը Գ. Քումարի ձեռքից, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել ձեռքի հատվածում, իսկ վիճաբանության ժամանակ Հ. Սինգխը, Գ. Կումարը և նրանց ընկերները հարվածներ են հասցրել Ս. Ռաչպուրին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Հ. Սինգխը և Գովինդ Կումարը հայտնաբերվել և ներկայացվել են բաժին:

Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ երրորդ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր