211652_close_icon
views-count1474 դիտում article-date 15:33 25-08-2024

Այսօր երգիչ, երգահան Հայկոյի ծննդյան օրն է. նա կդառնար 51 տարեկան

Hayfanat.am-ը գրում է․ Հայկ Բորիսի Հակոբյան (օգոստոսի 25, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ – սեպտեմբերի 29, 2021, Երևան, Հայաստան), առավել հայտնի Հայկո բեմական կեղծանվամբ, հայ փոփ երգիչ և երգահան։

 Հայկ Հակոբյանը սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987 թվականին ավարտել է Երևանի Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։

1996 թվականին «Մոսկվա 96» երգի փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին։ 1997 թվականին մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։ 1998 թվականին հայկական «Այո» երգի մրցույթի ժամանակ արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։

1999 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998, 1999, 2002, 2003 և 2006 թվականներին Հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002 թվականին՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003 թվականին՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։ 2003 թվականի առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։

2006 թվականին Հայաստանի հանրապերության Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր