211652_close_icon
views-count2179 դիտում article-date 23:26 25-08-2024

Մահացել է Յուրա Հարությունյանը

Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Յուրա Հարությունյանը:

Նկարիչների միությունից հայտնում են, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 26-ին, ժամը` 18:00-20:00 «Լյուար» սգո սրահում : Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ օգոստոսի 27-ին նույն վայրից:

Յուրա Հովհաննիսյանը ծմվել է 1950 թվականին։ 1969-1973 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1985 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։ 2012 թվականին մասնակցել է Պեկինի համաշխարհային բիենալեին։ Յուրա Հարությունյանի նկարներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Գերմանիայի, Ճապոնիայի և Իրանի հավաքածուներում։

Նա ստեղծագործել է աբստրակտ ոճում։ 

Նմանատիպ նյութեր