211652_close_icon
views-count613 դիտում article-date 17:24 26-08-2024

Փաշինյանը հանդիպել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին:

Վարչապետը հանդես է եկել ելույթով՝ կարևորելով դիվանագիտական ներկայացուցչությունների առանցքային դերն ու նշանակությունը։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և մարտահրավերներին:

Վարչապետի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ՝ առկա հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր